Միացեք մեր խմբավարների թիմին

“Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա” հիմնադրամը /հետայսու Հիմնադրամ/ նախատեսում է բացել հրթիռամոդելային խմբակներ դպրոցական տարիքի երիտասարդների համար, և նախաձեռնում է խմբակների դասընթացավարների վերապատրաստման դասընթաց Հիմնադրամի երևանյան լաբորատորիայում:

Հիմնադրամի կողմից ընտրված և դասընթացը հաջողությամբ ավարտած դասընթացավարներին հնարավորություն կտրվի նախապես ընտրված ու Հիմնադրամի հետ համաձայնեցված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից որևէ մեկում ստեղծել հրթիռամոդելային ակումբ, կահավորել համապատասխան լաբորատորիա և դպրոցական տարիքի աշակերտների համար վարել հիմնադրամի կողմից նախապես մշակված 30 շաբաթ տևողությամբ տեսական ու գործնական ուսումնական գործընթաց:

Դասընթացավարներին ներկայացվող պահանջներն են՝

  • Տեխնիկական կրթություն
  • Տիրապետել ֆիզիկայի, քիմիայի առնվազն դպրոցական գիտելիքներին
  • Տիրապետել հրթիռների, վառելիքների, աէրոդինամիկայի, էլեկտրոնիկայի տարրական գիտելիքների
  • Ձեռքի աշխատանքի հմտություն
  • Երեխաների հետ աշխատանքի փորձ
  • Դասավանդելու հմտություն
  • Հայերեն, ռուսերեն, (ցանկալի է անգլերեն) լեզուների իմացություն
  • Պատասխանատու մոտեցում, հատկապես անվտանգության կանոնների պահպանման հարցում

Դասընթացավարների գործունեությունը՝

  • Դասավանդել տեսական ծրագիրը
  • Կատարել, ցուցադրել ֆիզիկայի փորձեր
  • Պարաշյուտների, հրթիռների մոդելների պատրաստում
  • Փորձարարական աշխատանքներ երեխաների հետ
  • Հրթիռների մոդելների արձակում դաշտում
  • Միջոցառումների մասնակցում

Սույն հայտարարությամբ Հիմնադրամը հրավիրում է վերապատրաստման դասընթացով հետաքրքրված անձանց ներկայացնել իրենց հայտերը՝ պահանջվող տեղեկատվությունն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected]:

Հայտն ազատ ձևաչափով նամակ-տեղեկացում առ այն, որ ցանկություն ունեք դպրոցական տարիքի աշակերտների համար վարել հիմնադրամի կողմից նախապես մշակված 30 շաբաթ տևողությամբ տեսական ու գործնական ուսումնական գործընթաց, և բավարարում եք դասընթացավարներին ներկայացվող պահանջներին: