ՀՀԱՀ Գործընկեր Լաբորատորիաներ
ՀՀԱՀ-ն նպատակադրված է դպրոցականների շրջանակում հրթիռային մոդելավորման համաշխարհային չափանիշներին համապատասխան շարունակական կրթության հնարավորության ապահովմանը:
ՀՀԱՀ- ն պլանավորում է ներկայանալ որպես Հայաստանում սիրողական հրթիռների մոդելավորման խթանման շահերի պաշտպանության հարթակ, ստանձնել լոբբիստական գործունեության և կառավարության հետ հարաբերությունների հաստատման գործընթացը, առաջատար ապահովագրական ընկերությունների հետ բանակցելու հատուցման և այլ պայմանների շուրջ։
Չնայած որակավորված որպես «սիրողական», այնուամենայնիվ, այս գործունեությունը պահանջում է խիստ կարգավորում, որը ՀՀԱՀ-ն հաջողությամբ նախագծել և ներդրել է։
Դառնալով ՀՀԱՀ-ի գործընկեր լաբորատորիա ՝ դուք կստանաք “turnkey” կրթական հավաքածու ՝ սեփական հրթիռների մոդելավորման ակումբ, խումբ կամ լաբորատորիա ստեղծելու համար:
ՀՀԱՀ- ն տքնաջան աշխատել է իրականացրել կարգավորող և լիցենզավորող պետական մարմինների հետ `ապահովելու, կազմակերպության կանոնադրության և ՀՀ օրենսդրության համապատասխանությունը։