Միացեք մեր խմբավարների թիմին
“Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա” հիմնադրամը /հետայսու Հիմնադրամ/ նախատեսում է բացել հրթիռամոդելային խմբակներ դպրոցական տարիքի երիտասարդների համար, և նախաձեռնում է խմբակների դասընթացավարների վերապատրաստման դասընթաց Հիմնադրամի երևանյան լաբորատորիայում:
Հիմնադրամի կողմից ընտրված և դասընթացը հաջողությամբ ավարտած դասընթացավարներին հնարավորություն կտրվի նախապես ընտրված ու Հիմնադրամի հետ համաձայնեցված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից որևէ մեկում ստեղծել հրթիռամոդելային ակումբ, կահավորել համապատասխան լաբորատորիա և դպրոցական տարիքի աշակերտների համար վարել հիմնադրամի կողմից նախապես մշակված 30 շաբաթ տևողությամբ տեսական ու գործնական ուսումնական գործընթաց:
Դասընթացավարներին ներկայացվող պահանջներն են՝
- Տեխնիկական կրթություն
- Տիրապետել ֆիզիկայի, քիմիայի առնվազն դպրոցական գիտելիքներին
- Տիրապետել հրթիռների, վառելիքների, աէրոդինամիկայի, էլեկտրոնիկայի տարրական գիտելիքների
- Ձեռքի աշխատանքի հմտություն
- Երեխաների հետ աշխատանքի փորձ
- Դասավանդելու հմտություն
- Հայերեն, ռուսերեն, (ցանկալի է անգլերեն) լեզուների իմացություն
- Պատասխանատու մոտեցում, հատկապես անվտանգության կանոնների պահպանման հարցում
Դասընթացավարների գործունեությունը՝
- Դասավանդել տեսական ծրագիրը
- Կատարել, ցուցադրել ֆիզիկայի փորձեր
- Պարաշյուտների, հրթիռների մոդելների պատրաստում
- Փորձարարական աշխատանքներ երեխաների հետ
- Հրթիռների մոդելների արձակում դաշտում
- Միջոցառումների մասնակցում
Սույն հայտարարությամբ Հիմնադրամը հրավիրում է վերապատրաստման դասընթացով հետաքրքրված անձանց ներկայացնել իրենց հայտերը՝ պահանջվող տեղեկատվությունն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected]:
Հայտն ազատ ձևաչափով նամակ-տեղեկացում առ այն, որ ցանկություն ունեք դպրոցական տարիքի աշակերտների համար վարել հիմնադրամի կողմից նախապես մշակված 30 շաբաթ տևողությամբ տեսական ու գործնական ուսումնական գործընթաց, և բավարարում եք դասընթացավարներին ներկայացվող պահանջներին: