Մեր Պատմությունն ու Առաքելությունը
Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
2017 – 2018 թվականներին Հայկ Մարտիրոսյանը մեկնարկեց հրթիռամոդելավորման սիրողական խմբակ սահմանափակ թվով աշակերտների համար։ Դա երեսուն շաբաթ տևողությամբ շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ դասընթաց էր, կազմակերպված “Քվանտ” վարժարանում, որից 15-ը տեսական և 15-ը գործնական դաընթացներ։
Դասընթացը վերաբացվեց 2018- 2019 ուսումնական տարում և անցկացվեց թվով 12 աշակերտների մասնակցությամբ։
2019-2021 թվականին դաընթացը կանգնացվեց համաճարակի պատճարով։
Մեր Առաքելությունը`
Բնադրել ինժեներների և գիտնականների ազգը անմիջապես «օրորոցից»:
Մեր Տեսլականը`
Հայաստանը համաշխարհային գիտության և տեխնոլոգիայի արժեքային շղթայի անփոխարինելի մասն է:
Մեր Նպատակը`
- Վերականգնել հրթիռամոդելավորումը Հայաստանում։
- Մեր նպատակը միայն` “ո՞վ ավելի բարձր” սկզբունքի շուրջ մրցակցությունը չէ։
- Փոխանցել երեխաներին հրթիռագիտության հիմնարար գիտելիքները` մաթեմատիկա, ֆիզիկա, աէրոդինամիկա, քիմիա, բալիստիկա, էլեկտրոնիկա, բոբոտատեխնիկա, ծրագրավորում և այլն։
- Խթանել երեխաների ստեղծարար մտքի զարգացումը, նախագծումից մինջ իրագործում, օգտագործելով հրթիռամոդելավորումը։
- Խթանել խմբային աշխատանքը, գիտական ուսումնասիրություն իրականացնելու ունակությունները և մարզչական փորձը։